Փետրվարի 21-ին Իրանի ողջ տարածքում տեղի են ունեցել Իսլամական խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրություններ:
Նախնական արդյունքները վկայում են այն մասին, որ պահպանողական ուժերը 11-րդ գումարման խորհրդարանում ունենալու են բացարձակ մեծամասնություն: Այս մասին գրում է «Alikonline»-ը:
Ընտրությունների ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Թեհրանի և հյուսիսային իրանահայությանը մեջլիսում ներկայացնելու է Արա Շահվերդյանը, իսկ Սպահանի և հարավային իրանահայությանը՝ Ռոբերտ Բեգլարյանը:
Նշենք, որ պաշտոնական տվյալները դեռևս հրապարակված չեն: