Իսրայելը հրթիռներ է արձակել Սիրիայի Մասյաֆ քաղաքի ուղղությամբ. կան տուժածներ. SANA

163

Կիրակի Իսրայելի ռամզաօդային ուժերի հրթիռները հարվածել են Սիրիայի արևմտյան քաղաքներից մեկին, ինչի հետևանքով երեք սիրիացի զինվոր է վիրավորվել, հաղորդում են սիրիական պետական լրատվամիջոցները:

Պաշտոնական SANA գործակալությունը, վկայակոչելով ռազմական աղբյուրը, հայտնում է, որ լուսադեմին հրթիռներն արձակվել են Համա նահանգի Մասյաֆի ուղղությամբ։ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը խոցել է դրանցից մի քանիսը։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։

Իսրայելը ոչ մի մեկնաբանություն չի տվել հրթիռակոծության մեղադրանքների առնչությամբ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելի օդուժը հրթիռակոծել էր Դամասկոսի միջազգային օդանավակայանը, որի հետևանքով մի քանի օր շարունակ օդանավակայանը շահագործման ենթակա չի եղել: