Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը սպառազինություն ներկրողների թոփ տասնյակում են

110
The No. 1 and No. 2 Mark 7 16-inch/50-caliber gun turrets are trained to starboard during the main battery gunnery exercise aboard the battleship USS IOWA (BB 61).

Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը վերջին 5 տարիների ընթացքում զենքի և սպառազինությունների խոշորագույն ներկրողների տասնյակում են հայտնվել: Այս մասին հայտնել է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտը (SIPRI):

Հաղորդվել է, որ 2018-2022 թվականների ժամանակահատվածում Սաուդյան Արաբիան զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ սպատազինության ներկրման ծավալներով: 2022 թվականին թագավորության սպառազինության գնումները ներառել են ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, զրահատեխնիկա, հրթիռներ, ռազմածովային զենքեր, սենսորներ և նավեր։

Նշվել է նաև, որ զենքի և սպառազինությունների ներկրման ծավալներով Սաուդյան Արաբիայի հիմնական մատակարարներն են ԱՄՆ-ը (78%), Ֆրանսիան (6,4%) և Իսպանիան (4,9%):

Ինչ վերաբերում է Եգիպտոսին, ապա այն ծանր սպառազինությունների վեցերերոդ խոշորագույն ներկրողն է: Անցած տարվա ընթացքում Եգիպտոսը ձեռք է բերել ինքնաթիռներ, հրթիռներ, ռազմածովային զենքեր, սենսորներ և նավեր։

SIPRI-ի տվյալներով՝ Ռուսաստանից Եգիպտոս զենքի արտահանումն աճել է 44%-ով՝ համեմատելով 2013-2017 և 2018-2022 թվականների երկու ժամանակաշրջանների տվյալները: Այս առումով Եգիպտոսը դարձել է Ռուսաստանից զենք ներկրորղ երրրոդ խոշոր երկիրը:

Եգիպտոսի սպառազինության ներկրման հիմնական մատակարարներն են Ռուսաստանը (34%), Իտալիան (19%) և Ֆրանսիան (19%):