«Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»․ Բրեդ Շերման

1335

Միացյալ Նահանգների համար եկել է Թուրքիայի հանդեպ իր քաղաքականությունը վերանայելու ժամանակը։ Այս մասին Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման բանաձեւի շուջ բանավեճի ժամանակ հայտարարել է կոնգրեսական Բրեդ Շերմանը։

Նրա խոսքերով, 1940-ականներից սկսած՝ ԱՄՆ-ը Թուրքիային պաշտպանել է ՆԱՏՕ-ում անդամակցության միջոցով։ Մենք Թուրքիային 1940-ականներին պաշտպանել ենք կործանումից եւ տասնյակ տարիներ պաշտպանել ենք Խորհրդային Միությունից։ Վերջին ժամանակներս, վերջին 20 տարիներին, մենք հավատարիմ ենք եղել Թուրքիայի հանդեպ մեր մոտեցման նվաստացուցիչ քաղաքականությանը»,- նշել է նա։

Շերմանը հավելել է, որ Անկարայի օրինակով ԱՄՆ-ը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ «Այդպես վարվելով՝ մենք, որ սովորաբար հավատարիմ ենք եղել ճշմարտության եւ պատվի վրա հիմնված արտաքին քաղաքականությանը, նվաստացրել ենք մեզ լռությամբ եւ պարտակելով։ Եկել է այստեղ, պալատում ձայների ճնշող մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը։ Եկել է ժամանակը վերջ դնելու Թուրքիայի հետ հարաբերություններում մեր անպատվաբեր վիճակին»,- հավելել է նա։