Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկու մարդ կորոնավիրուսի կասկածանքով բժշկական վերահսկողության տակ է առնվել։
Իրաքի մեջլիսի առողջապահական հանձնաժողովի անդամ Ջևաթ Էլ Մուսևին հայտնել է, որ նշված անձինք գտնվում են Բաղդադի էլ-Յերմուք հիվանդանոցում։ Նրանք անցել են անհրաժեշտ բժշկական ստուգումները և որպես անվտանգության միջոցառում որոշ ժամանակ կմնան կարանտինում։
Նշենք, որ երեկ էլ –Յերմուք հիվանդանոցում կորոնավիրուսի դեպքի բացահայտման մասին լուրերը պաշտոնապես հերքվել էին։ Միևնույն ժամանակ, Իրաքի հարավային Էն Նաջաֆ քաղաքում կորոնավիրուսի առաջին դեպքն էր գրանցվել։ Վարակակիրը իրանցի մի ուսանող էր։
Նշենք, որ Չինաստանի ազգային առողջապահական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ մինչ օրս Կովիդ-19 վիրուսից երկրում մահացել է 2․665 մարդ։ Միայն վերջին 24 ժամվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսով պայմանավորված մահվան 71 նոր դեպք է գրանցվել։