Իսրայելի զինված ուժերը Գոլանի բարձունքներիc մի քանի հրթիռներ են արձակել Դամասկոսի ուղղությամբ՝ թիրախավորելով մայրաքաղաքի մերձակայքը:
Ինչպես հայտնում է սիրիական պետական SANA լրատվամիջոցը, երկու զինծառայող ստացել է մարմնական վնասվածքներ, պատճառվել է նաև նյութական վնաս:
Հաղորդվել է նաև, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը որսացել է արձակված հրթիռներից մի քանիսը: