Իրանական ճարտարապետության գոհարը Հայաստանում. Երևանի Կապույտ մզկիթը (տեսանյութ)

579

Քրիստոնյա Հայաստանը մշտապես հարգանք է տածել և առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել այլ ազգերի մշակութային ժառանգության ու կրոնական կոթողների նկատմամբ:

«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնը փաստագրական ֆիլմ է պատրաստել Երևանում գործող Կապույտ մզկիթի մասին: Չնայած մզկիթի բացահայտ իրանական ճարտարապետությանը, տարածքում պահպանված բոլոր պարսկերեն արձանագրություններին, ճանապարհորդների հիշատակություններին՝ Ադրբեջանը չի դադարում հավակնություներ դրսևորել մզկիթի նկատմամբ և շարունակ այն փորձում է ներկայացնել որպես ադրբեջանական մշակութային ժառանգություն:

«Օրբելի» կենտրոնը գրում է, որ բացի Կապույտ մզկիթից, Հայաստանի տարածքում պահպանվել են նաև մուսուլմանական բազմաթիվ այլ կոթողներ։ Օրինակ՝ Նորադուսի Ասլան Ղափլանի տապանաքարը, Որոտան գյուղի միջնադարյան գերեզմանատունը, Սիսիանի թանգարանի բակում պահպանված խոյատապանները:

Այլ մանրամասները՝ տեսանյութում: