Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ երկրում չկա համաճարակի բռնկման և տարածման վտանգ։
Նա վստահեցրել է, որ կորոնավիրուսով վարակված մարդուն հաջողվել է անմիջապես մեկուսացնել և վարակակիրը շփումներ չի ունեցել այլ մարդկանց հետ։
Նախարարի խոսքով` ներկա դրությամբ կորոնավիրուսի կասկածով 10 մարդ է հոսպիտալացվել: 10 հոսպիտալացվածներից 5-ն Իտալիայից են եկել Վրաստան, նրանցից 1-ն Իտալիայի քաղաքացի է, 4-ը` Վրաստանի: 5 հոսպիտալացված էլ կա Իրանից, նրանցից մեկը Վրաստանի քաղաքացի է, 4-ը` Ադրբեջանի: