Արայիկ Հարությունյանը հակաճգնաժամային խորհրդի անդամների հետ քննարկել է Արցախում ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր

49

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է  նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի անդամներին՝  կառույցի ղեկավար  Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի նախագահի աշխատակազմը:

Քննարկվել են   2020 թվականի պատերազմի ու 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ռազմա-քաղաքական, սոցիալ- տնտեսական  իրավիճակին առնչվող հարցեր:

Արայիկ Հարությունյանն իր խոսքում կարևորել է  պետական իշխանության և հանրային շրջանակների միջև համագործակցությունը ճգնաժամային իրավիճակների հաղթահարման նպատակով՝ համոզմունք հայտնելով, որ նորաստեղծ խորհուրդը դառնալու է այդ գործընթացի կարևոր օղակներից մեկը: