Իսրայելի նախագահը և Վրաստանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

96

Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի հետ։ Տեղեկությունը փոխանցում է Վրաստանի ԱԳՆ-ը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Իսրայելի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, կարևորվել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները։

Իցխակ Հերցոգը վերահաստատել է Իսրայելի ամուր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։