Լիբանանում այսօր համազգային գործադուլ է անցկացվելու

3107

Լիբանանի աշխատավորների համընդհանուր համադաշնությունը հայտարարել է հոկտեմբերի 21-ին համազգային ​​գործադուլ անցկացնելու մասին:

Այս քայլով արհմիությունները աջակցություն հայտնում Լիբանանում վերջին օրերին տեղի ունեցող մասսայական հակակառավարական բողոքի ակցիաներին։ Համադաշնության ներկայացուցիները շեշտել են, որ ցուցարարների պահանջները արդար են և  կոռումպացված պաշտտոնյաները, որոնք ներգրավված են պետական ​​միջոցների գողության մեջ, պետք է պատժվեն:

Բողոքի ակցիային միանալու մասին ավելի վաղ հայտարարել էին նաև պետական ​​ծառայողները, բանկերի աշխատակիցները, ուսուցիչներն ու դասախոսները։

Նշենք, որ  հոկտեմբերի 20-ին Բեյրութում և Լիբանանի 6 այլ քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 1,7 միլիոն մարդ։

Լիբանանում այս օրերին բողոքի զանգվածային ակցիաներ են: Հանրությանը զայրացրել է հարկերը բարձրացնելու և, մասնավորապես, WhatsApp հավելվածով յուրաքանչյուր հեռախոսային զանգ 20 սենտով հարկելու որոշումը: