Իրանում Իրաքի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

75

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտնել է, որ Թեհրանում Իրաքի դեսպանը կանչվել է երկրի արտգործնախարարություն:

Քանանին հավելել է, որ դեսպանին է փոխանցվել Իրանի բողոքը՝ Իրաքի Քուրդիստան տարածաշրջանի «անջատողական խմբավորումների անդամներին ուղղված հրավերի և որոշ ահաբեկչական խմբավորումների գործողությունների շարունակման կապակցությամբ»:

Խոսնակը նշել է, որ այդ գործողությունները հակասում են երկու երկրների միջև ստորագրված անվտանգության վերջին համաձայնագրին: