11 տարի անց Սիրիան մասնակցում է Արաբական պետությունների լիգայի նիստին

64

Այսօր Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում մեկնարկել է Արաբական պետությունների լիգայի սոցիալական և տնտեսական խորհրդի հերթական 32-րդ նիստը, որին շուրջ տասնամյա դադարից հետո առաջին անգամ մասնկացում է նաև Սիրիաի պատվիրակությունը:

«Մենք ողջունում ենք Սիրիայի վերադարձը Լիգա և նրա պատվիրակության մասնակցությունն այս հանդիպմանը», — ասել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի օգնական Հոսամ Զաքին:

Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարար Մուհամեդ Ալ-Ջադաանն նույնպես ողջունել է Սիրիայի վերադարձը Լիգա և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքը կծառայի արաբ ժողովուրդների շահերին:

Իր հերթին Սիրիայի էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար Սամիր ալ-Խալիլը շնորհավորել է Սաուդյան Արաբիային՝ լիգայի նիստը հյուրընկալելու կապակցությամբ:

«Կոչ ենք անում արաբական երկրներին մասնակցել Սիրիայում ներդրումներին՝ հաշվի առնելով խոստումնալից հնարավորությունների և ներդրումների ներգրավման շուրջ նոր օրենքների առկայությունը»,- հայտարարել է ալ-Խալիլը:

Հիշեցնենք, որ Սիրիայի անդամակցությունն ԱՊԼ-ին դադարեցվել էր դեռևս 2011 թվականին՝ երկրում հակամարտության մեկնարկի պատճառով: