Ավելի քան 10 տարվա դադարից հետո Սիրիայի նախագահը ժամանել է Սաուդյան Արաբիա

67

Երեկ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ավելի քան մեկ տասնամյակ տևած դադարից հետո՝ մասնակցելու Արաբական պետությունների լիգայի 32-րդ գագաթաժողովին:

Ասադը ժամանել է Ջիդդայի Աբդուլազիզ թագավորի անվան միջազգային օդանավակայան, որտեղ նրան դիմավորել են Մեքքայի էմիրի տեղակալ արքայազն Բադր բին Սուլթան բին Աբդուլազիզ Ալ-Սաուդը, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Աբուլ Ղեյտը, ինչպես նաև Ջիդդայի նահանգապետ Սալեհ բին Ալի ալ-Թուրքին:

Սիրիական «Al-Watan» թերթը գրել է, որ հինգշաբթի երեկոյան և ուրբաթ առավոտյան ալ-Ասադը, հավանաբար, արաբական պետությունների «որոշ առաջնորդների հետ երկկողմ հանդիպումներ կունենա»:

Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 10-ին Սիրիայի նախագահը ԱՊԼ գագաթաժողովին մասնակցելու հրավեր էր ստացել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ-Սաուդի կողմից: