«Հեզբոլլահը« Լիբանան-Իսրայել սահմանին զորավարժություններ է անցկացրել

64

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը զորավարժություններ է իրականացրել երկրի հարավային՝ Իսրայելի հետ սահմանին:

Ինչպես տեղեկացնում է Aljazeera-ն, զորավարժությունն անցակցվել է Իսրայելի հետ սահմանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Աարմաթա քաղաքում:

Զորավարժություններին մասնակցել են շուրջ 200 զինյալներ, փորձարկվել են թիրախային հարձակումներ՝ դիպուկահարների և ԱԹՍ-ների կիրառմամբ, օգտագործվել մարտական փամփուշտներ: Ցուցադրվել են նաև թեթև և ծանր զիանատեսակներ:

Ուշագրավ է, որ զորավաժությունները տեղի են ունեցել Լիբանանի հարավային հատվածից Իսրայելի զինված ուժերի դուրսբերման 23-րդ ամյակին ընդառաջ: Իսրայելի զինված ուժերը դուրս էին բերվել 2000 թվականի մայիսի 25-ին: Իսկ զորավարժությունների անցկացումը «Հեզբոլլահի» ռազմական ուժի ամենամեծ ցուցադրությունն էր վերջին տարիների ընթացքում: