Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

80

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ: Տեղեկությունը հայտնում է իրանական IRNA լրատվամիջոցը:

Աբդոլահիանը շնորհավորել է Էրդողանի վերընտրվելու կապակցությամբ ու հույս հայտնել, որ երկու երկրների հարաբերություններն էլ ավելի կխորանան:

Նա նշել է, որ Իրանը բարձրագույն մակարդակով կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը: