Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում գործող Իրանի մշակութային խորհրդատվական գրասենյակը

78

Բաքվում գործող Իրանի մշակութային խորհրդատվական գրասենյակը փակվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այս մասին գրել է իրանական IRNA-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը:

Գրասենյակի փակման պատճառ է հանդիսացել Իրանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությունը:

«Իրանը միշտ բարի նպատակներ է հետապնդում իր հարևանների հետ հարաբերություններում և առկա խնդիրները փորձում է լուծել երկխոսության միջոցով՝ զերծ մնալով զգացմունքային և լարվածություն առաջացնող գործողություններից, ուստի ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հնչող որոշ պնդումներ կեղծ են»,- հավելել է IRNA-ն: