Լիբանանի ընդդիմադիրները նախագահի նոր թեկնածու են ներկայացրել

63

Երեկ Լիբանանի ընդդիմադիր 32 պատգամավորներ պաշտոնապես հայտարարել են, որ հանրապետության նախագահի թենկածու են ներկայացնում Ջիհադ Ազուրին՝ փոխարինելով նախկին թեկնածու Միշել Մուավադին:

Ջիհադ Ազուրին Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային համակարգողն է: Նա 2005-2008 թթ. զբաղեցրել է Լիբանանի ֆինանսների նախարարի պաշտոնը:

Նշվել է, որ Ջիհադ Ազուրի թեկնածությունը դրվել է շաբաթներ տևած բանակցություններից հետո: Նրա թեկնածությունը «սադրիչ չի դիտարկվում որևէ դաշինքի համար»:

Նախագահի մյուս թեկնածուն Սուլեյման Ֆրանժիեն է, ում առաջադրել են «Հեզբոլլահ» կուսակցությունը և «Մարադա» շարժումը:

Ուշագրավ է, որ Լիբանանի նախկին նախագահ Միշել Աունի պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո (2022 թվականիի հոկտեմբեր) երկիրը դեռ չի կարողանում նախագահ ընտրել՝ քվեարկության համար անհրաժեշտ քվե ապահովելու անկարողության պատճառով: