Լիբանանը նախագահ կընտրի հունիսի 14-ին

96

Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին կոչ է արել հունիսի 14-ին նիստ գումարել հանրապետության նախագահի ընտրության համար:

Նստաշրջանը կկայանա հունիսի 14-ին՝ ժամը 11:00-ին:

Խոսնակը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Լիբանանի ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարել էին նախագահի նոր թեկնածու Ջիհադ Ազուրի մասին: Վերջինս փոխարինելու է մեկ այլ թեկնածու Միշել Մուավադին:

Նախագահի մյուս թեկնածուն Սուլեյման Ֆրանժիեն է, ում առաջադրել են «Հեզբոլլահ» կուսակցությունը և «Մարադա» շարժումը:

Ուշագրավ է, որ այն նստաշրջանը թվով 12-րդն է լինելու: Նախկին նախագահ Միշել Աունի պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո երկիրը մինչ օրս չի կարողացել նախագահ ընտրել անհրաժեշտ քվեների ապահովման անկարողության պատճառով: