Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում. ՊԲ-ն հերքում է

151

Արցախի պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի տարածած լուրը, թե խափանել են պաշտպանության բանակի կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքները։

«Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել’ հայտարարելով Ասկերանի, Մարտունու և Քարվաճառի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։

Ադրբեջանի ՊՆ-ն, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը»,- նշված է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: