Սաուդյան Արաբիայում վերաբացվել են Իրանի դիվանագիտական առաքելությունները

97

Հունիսի 6-ին Ռիադում պաշտոնապես վերաբացվել է Իրանի դեսպանատունը: Տեղեկությունը հայտնում է «farsnews» լրատվամիջոցը:

«Farsnews»-ը նաև հայտնում է, որ այսօր պաշտոնական արարողությամբ վերաբացվել է Ջիդդայում Իրանի գլխավոր հյուպատոսարանը:

Նշվել է նաև, որ Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպանն է լինելու Ալի ռեզա Էնայաթին, որը մինչև այս զբաղեցնում էր ԱԳՆ Պարսից ծոցի վարչության պետի պաշտոնը: