ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը Թուրքիայի պաշտպանության նորանշանակ նախարարին հրավիրել է Թեհրան

60

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նորանշանակ նախարար Յաշար Գյուլերի հետ։

Ինչպես փոխանցում է Mehr news-ը, հեռախոսազրույցի ընթացքում Բաղերին ընդգծել է երկու երկրների զինված ուժերի համատեղ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը:

«Իրանն և Թուրքիան, որպես երկու լավ և ռազմավարական հարևաններ ունեն ընդհանուր սահմաններ, ինչի առկայությունն էլ ավելի անհրաժեշտ է դարձնում համատեղ համագործակցության շարունակությունը»,- նշել է Բաղերին

Բաղերին շեշտել է նաև տարբեր մակարդակներով երկկողմ հանդիպումների, ինչպես նաև փորձի ու գիտելիքների փոխանակաման և համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը։

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը Թուրքիայի ազգային պաշտպանության նորանշանակ նախարար Յաշար Գյուլերին հրավիրել է այցելել Թեհրան։