Պուտինն աշխատանքային հանդիպում կունենա ՀՀ վարչապետի հետ. Պեսկով

46

Սոչիում հունիսի 9-ին կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС գործակալությունը:

Ռուսաստանի նախագահը կհանդիպի նաև ԱՊՀ և ԵԱՏՄ պատվիրակությունների ղեկավարների հետ:

Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՌԴ նախագահը կհանդիպի օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնք մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին։

Նա հայտնել է, որ ելույթներ կունենան և Վլադիմիր Պուտինը, և Միխայիլ Միշուստինը, և օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարները:

«Այնուհետ Պուտինը առանձին աշխատանքային հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասել է Պեսկովը: