Հարկավոր է պաշտպանել Լեռնային Ղարաբաղը. ֆրանսիացի պատգամավոր

55

Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոն կոչ է արել աջակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ բանաձևի ընդունմանը, որը պետք է ուղղված լինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժի վերականգնմանը:

«Հարկավոր է պաշտպանել Լեռնային Ղարաբաղը:

Կառավարությանը կոչ եմ անում աջակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ բանաձևի ընդունմանը, որը պետք է ուղղված լինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժի վերականգնմանը։ Հարկավոր է միջազգային ներգրավվածություն»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը: