Իրանում զինված ահաբեկչական խումբ է ոչնչացվել. ISNA

46

Իրանում զինված ահաբեկչական խումբ է ոչնչացվել: Տեղեկությունը հայտնում է իրանական ISNA լրատվամիջոցը:

Ըստ լրատվամիջոցի՝ զինված ահաբեկչական խումբը բացահայտվել է Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում՝ ԻՀՊԿ-ի «Ղոդս» ստորաբաժանման ներկայացուցիչների կողմից: Հատուկ գործողության ընթացքում երկու ահաբեկիչ է ոչնչացվել, ևս մեկը՝ ձերբակալվել;

ISNA-ի հաղորդմամբ՝ հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր։