ՀՀ տարածքում ադրբեջանցի զինծառայողների կողմից դրոշ տեղադրելու փորձը կանխվել է

89

Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայությունը։

Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:

Հաղորդվել է, որ ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ևս հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով սահմանապահ ծառայության մեկ զինծառայողի վիրավորվելու մասին։