Իրանի նպատակն է Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 3 մլրդ դոլարի. ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան

53

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանի նպատակն է Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալը հասցնել երեք միլիարդ դոլարի: Այս մասին նա հյատարարել է Իրանի Զանջան նահանգի տնտեսական նիստի ընթացքում:

Ինչպես գրել է ISNA-ն, նորանշանակ դեսպանը շեշտել է, որ Հայաստանի հետ Իրանի առևտրային փոխանակումների արժեքը հասել է ավելի քան 700 միլիոն դոլարի:

Սոբհանին հիշեցրել է, որ Իրանի կառավարության արտաքին քաղաքականության կարևոր մոտեցումներից մեկը հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն է: