6 տարվա դադարից հետո Քուվեյթը դեսպան է նշանակել Իրանում

Ավելի քան 6 տարվա դադարից հետո առաջին անգամ Քուվեյթն Իրանում դեսպան է նշանակել:

Ինչպես տեղեկացնում է Իրանի ԱԳՆ-ը, շաբաթ Քուվեյթի նորանշանակ դեսպան Բադեր Աբդուլլահ Ալ-Մունայխը Թեհրանում իր հավատարմագրերն է հանձնել Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանին:

Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը ևս հաստատել է, որ Մունայխը նշանակվել է Իրանում որպես Քուվեյթի դեսպան:

Նշենք, որ Իրանն արդեն դեսպան ունի Քուվեյթում։

Հիշեցնենք, որ Քուվեյթը հետ էր կանչել իր դեսպանին Թեհրանից 2016 թվականին՝ ի աջակցության Սաուդյան Արաբիայի: Նույն ժամանակահատվածում վատթարացել էին իրանա-սաուդական հարաբերությունները, երբ իրանցի ցուցարարները ներխուժել էին Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն՝ բողոքի ակցիա կազմակերպելով հայտնի շիա հոգևորականի մահապատժի կապակցությամբ: Այնուհետև Սաուդյան Արաբիան հետ կանչեց իր դեսպանին Թեհրանից՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները: Պարսից ծոցի երկրները նույնպես նման քայլ կատարեցին՝ սատարելով թագավորությանը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here