Վրաստանի վարչապետը և Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը կարևորել են երկկողմ ռազմավարական գործընկերության հետագա խորացումը

72

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սեյֆուլլահ Հաջիմուֆթուօղլուին։ Տեղեկությունը հայնտում է Վրաստանի կառավարությունը:

Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերությունը և ընդգծել երկկողմ համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու պատրաստակամությունը։

Ըստ աղբյուրի՝ Վրաստանը բարձր է գնահատում Թուրքիայի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։

Նշվել է, որ կարևոր է երկկողմ ռազմավարական գործընկերության հետագա խորացումը ոչ միայն քաղաքական և տնտեսական, այլ նաև անվտանգության ուղղությամբ։