Անկարայում Իրանի դեսպանը հանդիպել է Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ

57

Իրանի և Թուրքիայի հարաբերությունները կայուն բարիդրացիական հարաբերությունների լավ մոդել են: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆառազմանդը:

«Թուրքիայում չորսուկես տարվա հաջող ծառայությունից հետո այսօր հանդիպեցի արտգործնախարար Հաքան Ֆիդանին՝ հրաժեշտ տալու»,- գրել է դեսպանը:

Դեսպան Ֆառազմանդը շնորհավորել է Հաքան Ֆիդանին նոր պաշտոնի կապակցությամբ, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների և հետագա ծրագրերի մասին զեկույց ներկայացրել:

«Իրանի և Թուրքիայի հարաբերությունները կայուն բարիդրացիական հարաբերությունների լավ մոդել են»,- եզրափակել է Իրանի դեսպանը: