Իրանի և Թուրքիայի նախագահներն առաջիկայում կհանդիպեն

1410

Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարազմանդը հոկտեմբերի 21-ին ԻԻՀ Արևմտյան Ատրպատական նահանգի նահանգապետ Մոհամմադ Մեհդի Շահրիարիի հետ հանդիպմանը քննարկել է թուրք-իրանական օրակարգին առնչվող հարցեր:
Իրանի դեսպանը, կարևորելով Իրանի և Թուրքիայի տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, նշել է, որ երկու երկրները նպատակ են դրել երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 30 միլիարդ դոլարի:

Դեսպան Ֆարազմանդը տեղեկացրել է, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում կանցկացվի Իրան-Թուրքիա միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը, որի շրջանակներում տեղի կունենա նաև Հասան Ռոհանիի և Ռեջեբ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Զրուցակիցները կարևորել են նաև Իրանի և Թուրքիայի սահմանակից նահանգների միջև համագործակցությունը, այդ համատեքստում նշելով, որ Արևմտյան Ատրպատականը, սահմանակից լինելով Թուրքիային, Իրաքին և Ադրբեջանին տնտեսական մեծ ներուժ ունի