Եգիպտահայ երիտասարդներն Արարատի գագաթին տեղադրել են Հայաստանի և Եգիպտոսի դրոշները

83

Եգիպտահայ ​​երիտասարդներ Սարո Երզնկացեանը, Արի երզնկացեանը, Վարուժան Գազանճյանը, Սիմոն Դեբոյանը, Շահան Թերզիպաշյանը բարձրացել են Արարատ լեռան գագաթը: Այս մասին տեղեկացնում է Եգիպտոսի Հայ դատի հանձնախումբը՝ հաղորդագրություն ու լուսանկարներ տարածելով:

«Երիտասարդներին հաջողվել է հասնել Արարատ լեռան գագաթին՝ բարձրացնելով Հայաստանի և Եգիպտոսի դրոշները 5165 մետր բարձրության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ: