Իրանում «Ֆաթեհ-360» բալիստիկ հրթիռ են փորձարկել

68

Իրանում հաջողությամբ փորձարկել են «Ֆաթեհ-360» բալիստիկ հրթիռը: Տեղեկությունը հայտնել է Tasnim լրատվամիջոցը:

Նշվել է, որ հրթիռն արտադրել է ՊՆ օդատիեզերական արդյունաբերության կազմակերպությունը:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ հրթիռի երկարությունը ավելի քան 5 մետր է, տրամագիծը՝ 368 մմ, ընդհանուր զանգվածը՝ 787 կգ , որից 150 կգ-ը մարտագլխիկն է, արագությունը՝ 4 մախ, նվազագույն և առավելագույն հեռահարությունը համապատասխանաբար 30 և 120 կմ: