Վրաստանում մեկնարկել է Tbilisi Pride Week-ը

71

Երեկ Վրաստանում մեկնարկել են ԼԳԲՏ համայնքի միջոցառումներից Tbilisi Pride Week-ը, որը կտևի մինչև հուլիսի 8-ը։

Ինչպես տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները, միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչը։

Եվրահանձնակատարը խոսել է ժողովրդավարական երկրում հավասարության և բազմազանության պաշտպանության անհրաժեշտության մասին, շեշտել ԼԳԲՏ համայնքի իրավունքները Վրաստանում և Եվրոպայում։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Թբիլիսիի Tbilisi Pride Week այս տարի ներառում է քաղաքական, մշակութային և ակադեմիական բնույթի փակ միջոցառումներ, այդ թվում՝ ԼԳԲՏ միջազգային համաժողովը և Pride փառատոնը։