Ադրբեջանն Արցախի դեմ ականանետ է կիրառել. հայկական կողմում տուժածներ չկան

50

Ադրբեջանի ԶՈՒ-ն hուլիսի 3-ի ժամը 15:50-ի սահմաններում Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և 60 մմ տրամաչափի ականանետ։

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։