Քրդական ավանդական հագուստները ցուցադրվել են Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում. (լուսանկար)

98

Նորաձևության մայրաքաղաք Փարիզում՝ «Նորաձևության շաբաթվա» ընթացքում ներկայացվել են քրդական ավանդական հագուստները՝ ժամանակակից նորարարական լուծումներով:

Քուրդ դիզայներ Լարա Դիզեյի ստեղծած հագուստները ցուցադրվել են բարձր նորաձևության շրջանակներում, որն անցկացվում է ամեն տարի հուլիսին «Paris Fashion Week»-ի շրջանակներում:

«Իմ երազանքը վերջապես իրականացավ: Ես իսկապես ուրախ եմ, որ մեր քրդական մշակույթն ու գունագեղ դիզայնը ցուցադրվեցին միջազգային հարթակում, որ ես մասնակցեցի Փարիզի Նորաձևության շաբաթին»,- միջոցառման ավարտին Rudaw-ի հետ զրույցում ասել է քուրդ դիզայներ Դիզեյը:

Դիզեյի հավաքածուի ցուցադրությունը երեք մասից էր բաղկացած. երազ, կրակ և օվկիանոս՝ գեղեցիկ երաժշտության ուղեկցությամբ։ Հավաքածուն ցուցադրվել է եվրոպացի մոդելների կողմից։