Վրաստանը տեղական ինքնագնաց ականանետեր կարտահանի

663

Վրաստանը պատրաստվում է մերձավորարևելյան երկրներից մեկին վաճառել Վրաստանի Պաշտպանության նախարարության «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի արտադրության «Didgori Meomari» 120մմ տրամաչափի ինքնագնաց ականանետը: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Ըստ Netgazeti լրատվակայքի՝ Վրաստանի ՊՆ-ն տեղեկությունը հաստատել է, սակայն չի նշել, թե որ երկիր են արտահանելու:

Հիշեցնենք, որ «Դելտա»֊ն իր մեկ այլ արտադրանք՝ «Didgori Medevac» բժշկական տարհանման զրահամեքենաները առաջին անգամ արտահանել էր կրկին մերձավորարևելյան երկիր՝ Սաուդյան Արաբիա: