Սիրիայում պայթյունների հետևանքով սպանվել է 8 քաղաքացի

84

Կիրակի Սիրիայում տեղի են ունեցել պայթյուններ, որոնց հետևանքով սպանվել է 8 քաղաքացի: Տեղեկությունը փոխանցում է Al Arabiya-ն:

Պայթյուններից մեկը որոտացել է սիրիա-թուրքական սահմանին գտնվող Շավա գյուղում: Ինչպես հաղորդում է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը, սպանվել է 8 քաղաքցի՝ այդ թվում 3 երեխա, վիրավորվել՝ ևս 10-ը:

Դիտարանը հաղորդել է, որ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Մանջիբ քաղաքում: Մեքենայում տեղադրված ռումբի պայթյունը հանգեցրել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) 3 զինյալի սպանության:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում: