Հուրգադա հանգստավայրում զանգվածային ծեծկռտուք է սկսվել. (տեսանյութ)

931

Սոցցանցերի եգիպտական տիրույթում բացառիկ տեսանյութ է տարածվել Հուրգադա հանգստավայրի հյուրանոցներից մեկում ընթացիկ ամսվա սկզբին արձանագրված զանգվածային ծեծկռտուքի վերաբերյալ։

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, միջադեպի պատճառը հյուրանոցի ռեստորանում զբոսաշրջիկներին ավանակի մսի մատուցումն է եղել։

Թեմայի շուրջ աղմուկն այն աստիճանի է հասել, որ դրան անդրադարձել են նաև Կարմիր ծով նահանգի նահանգապետը և այլ պաշտոնյաներ։