ՀՀ դեսպանը և Եգիպտոսի ազգային գրադարանի տնօրենը քննարկել են Մատենադարանում պահվող իսլամական և արաբական ձեռագրերի ցուցադրություն կազմակերպելու հնարավորությունը

71

Հուլիսի 11-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի ազգային գրադարանի և արխիվի տնօրենների խորհրդի նախագահ Օսամա Տալաաթի հետ։ Տեղեկությունը հայտնում է Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Եգիպտոսի ազգային գրադարանի և արխիվի միջև համագործակցությանն առնչվող հարցերին։

Քննարկվել է Կահիրեում Մատենադարանում պահվող իսլամական և արաբական մշակույթի մաս կազմող ձեռագրերի ցուցադրություն կազմակերպելու հնարավորությունը։