Իսրայելի ՊՆ ղեկավարը մեկնել է Բաքու

57

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն այսօր պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին հաղորագրություն է տարածել Իսրայելի պաշտպանության նախարարությունը:

Այցի ընթացքում նա հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի, ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

«Ադրբեջան այցի նպատակն է ամրապնդել երկրների միջև ռազմավարական հարաբերությունները, քաղաքական համագործակցությունը և ընդլայնել անվտանգային-տեխնոլոգիական երկկողմ հարաբերությունները։ Նախատեսվում է, որ պաշտպանության նախարարն իր գործընկերների հետ հանդիպումներում կքննարկի տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղիները»,- նշված է Իսրայելի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։