Բրյուսելում նախատեսված է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը

175

Բրյուսելում հուլիսի 15-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ ձևաչափով հանդիպումը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահի և  Ադրբեջանի նախագահի հետ։ Ես հաստատել եմ իմ մասնակցությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ այդ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- ասաց Փաշինյանը։

Հետևե՛ք մեզ նաև Telegram ալիքում: