Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հայտարարել է, որ «Իրանը փորձել է հարձակվել Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան վրա»: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը:
Քոհենը Սերբիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել դատապարտել Իրանին, քանի որ վերջինս «փորձել է հարձակվել Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան վրա»:
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Աֆղանստանի քաղաքացին, ով ձերբակալվել է Ադրբեջանի ազֆային անվտանգության ուժերի կողմից, նախատեսել է հարձակվել Ադրբեջանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների վրա:
Թեև չի նշվել, որ ծրագրված հարձակման թիրախում Իսրայելի դեսպանատունն էր, սակայն անվտանգության ծառայության կողմից հրապարակված լուսանկարները ենթադրում են, որ Աֆղանստանի քաղաքացին հսկում էր Բաքվի «Hyatt Regency» հյուրանոցային համալիրը, որտեղ էլ գտնվում է Իսրայելի դեսպանատունը: