Իսրայելի ՊՆ ղեկավարն ու Ադրբեջանի նախագահը քննարկել են ռազմավարական երկկողմ հարաբերությունները

72

Իսրայելի ՊՆ ղեկավար Յոավ Գալանտը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

Հանդիպման ընթացքում Գալանտն ու Ալիևը քննարկել են ուղիներ՝ ամրապնդելու ռազմավարական հարաբերությունները և համագործակցելու ընդհանուր մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև անվտանգության և արդյունաբերության ոլորտներում համագործակցությանը։

Նախարար Գալանտն իր երախտագիտությունն է հայտնել Ալիևին՝ երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանն ուղղված առաջնորդության և անձնական հանձնառության համար՝ նախևառաջ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը մատնանշելով։

Նշվել է, որ Իսրայելի ՊՆ ղեկավարը հանդիպելու է նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևի հետ:

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարարը պաշտոնական երկօրյա այցով ժամանել է Բաքու: