Իսրայելի նախագահը Բայդենի հրավերով կմեկնի ԱՄՆ

47

ԱՄՆ նախագահ Ջո Բայդնեը պաշտոնական հրավեր է ուղարկել Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգին՝ հուլիսի 18-ին այցելել Վաշինգտոն: Տեղեկությունը հայտնում է «The Times of Israel»

Հերցոգը ելույթ է ունենալու Կոնգրեսի համատեղ նիստին՝ ի նշանավորումն Իսրայելի 75-ամյակի:

Նախագահները քննարկելու են նաև «Իսրայելի տարածաշրջանային ինտեգրումը և ավելի խաղաղ և բարգավաճ Մերձավոր Արևելք ստեղծելու հնարավորությունները»:

Մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ տարեսկզբին Բայդենն իր օգնականներին ուղղորդել էր ջանքեր գործադրել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Սակայն ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ երկկողմ մերձեցման գործարքին հասնելն անհնար է՝ պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի շարունակական քաղաքականության պատճառով:ղ