Վրաստանի վարչապետն արձագանքել է Ուկրաինայում իր դեսպանին ներկայացված վերջնագրին

70

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնաբանել է Ուկրաինայում Վրաստանի դեսպանին ներկայացված վերջնագրերը և Կիևից հեռանալու կոչը:

«Լավ գիտեք, որ ամենադժվար օրերին բոլոր դեսպանատները, այդ թվում՝ արևմտյան երկրների, լքեցին Ուկրաինան, Կիևը։ Մեր դեսպանը գրեթե վերջին դեսպանն էր, ով մնաց Կիևում, մինչև վերջ քաջաբար պաշտպանեց մեր երկրի շահերը և օգնություն ցուցաբերեց տեղի ուկրաինացիներին։

Ահա թե ինչպես գնահատեցին մեզ [խմբ.՝ մեր գործողությունները] ուկրաինացիները։ Այն երկրները, որոնք անմիջականորեն ներգրավված են եղել այս գործընթացում և բռնել են Ռուսաստանի կողմը, դեռևս դեսպաններ ունեն Ուկրաինայում, [ովքեր] չեն կանչվել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ղարիբաշվիլին:

Հետևե՛ք մեզ նաև Telegram ալիքում: