Իրանի ԱԳՆ-ը կոշտ անդրադարձ է կատարել Իսրայելի ՊՆ ղեկավարի՝ Բաքու կատարած այցին

62

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին անդրադարձել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի՝ Ադրբեջան կատարած այցին:

«Սիոնիստական ռեժիմը, հիմնվելով իր կեղծ բնույթին, մշտապես իր անվտանգությունը փնտրել է տարածաշրջանի երկրներում անկայունություն հրահրելու մեջ:

Իսլամական կառավարություններից ակնկալվում է ուշադրություն դարձնել այն իրողությանը, որ Իսրայելը ձգտում է ապահովել իր շահերը՝ խթանելով անկայունությունը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Քանանին:

Հետևե՛ք մեզ նաև Telegram ալիքում: