Վրաստան կատարած այցերի թվով ՀՀ-ն առաջատարներից է

70

Վրաստանի զբոսաշրջության վարչությունը հրապարակել է տվյալներ, համաձայն որոնց՝ առաջին վեց ամսում Վրաստան կատարած ամենաշատ այցելությունների եռյակում է Հայաստանի Հանրապետությունը:

Ըստ տվյալների՝ 2023 թվականի առաջին վեց ամիսներին Վրաստան 2 միլիոն 529 հազար 517 միջազգային այցելություն է կատարվել: Այս ժամանակահատվածում Վրաստան կատարած ամենաշատ այցելությունների եռյակում է նաև Հայաստանի Հանրապետությունը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ առաջին և երկրորդ եռամսյակում Թուրքիան առաջատար է միջազգային այցելությունների քանակով` 58 հազար 527 այցելություն։

Երկրորդ տեղում Ռուսաստանն է, իսկ երրորդ տեղը զբաղեցնում է Հայաստանը՝ 397 հազար 116 այցելությամբ:

Չորրորդ տեղում Իսրայելն է, իսկ հինգերորդ տեղը բաժին է հասել Ադրբեջանին։