Ադրբեջանը Բերձորում 400-ից ավել մարդ է բնակեցրել

57

Ադրբեջանը մոտ մեկ տարում 111 ընտանիք՝ 424 մարդ է բնակեցրել Բերձոր (Լաչին) քաղաքում։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվամիջոցը, հուլիսի 18-ին Բաքվից Լաչին մեկնել է ադրբեջանցիների հերթական խումբը՝ 18 ընտանիք (73 մարդ):

«Ընտանիքները բնակվելու են այն տներում, որոնք վերականգնվել են կամ վերակառուցվել են երկրի նախագահի հրամանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։