ՀՀ վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

1255

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: 

Վրաստանի վարչապետի նստավայրում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Նիկոլ Փաշինյանը «Facebook»-ի իր էջում գրել է, որ դիմավորման արարողությունից հետո Վրաստանի վարչապետ  Գիորգի Գախարիայի հետ կքննարկեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերը։

Նշենք, որ Թբիլիսիի կենտրոնական փողոցներում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցին ընդառաջ կախվել են Վրաստանի և Հայաստանի դրոշները: Սա ՀՀ վարչապետի թվով երկրորդ պաշտոնական այցն է Վրաստան: